«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհ է «Ինտեր»-ի դեմ խաղում մրցավարի գործողություններից:
Նրա սաները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել են նշանակված 11-մետրանոցի պատճառով, որը դիպուկ է իրացրել Հաքան Չալհանօղլուն:
«Անչափ տխուր եմ, քանի որ մրցավարի 2 որոշումները փոխեցին հանդիպման ելքը: Եթե մեր դարպասին 11-մետրանոց է նշանակել, նույնն էլ պետք է աներ, երբ Զոմմերը հարվածեց Միկելե Մերինոյի գլխին: Այս պարտության հետ դժվար է հաշտվել»,-ասել է մարզիչը:
Արտետան իր թիմի ցուցադրած խաղից գոհ է ու համարում է, որ «Արսենալ»-ը եվրոպական մակարդակում վերջին տարիներին այդքան լավ դեռ հանդես չէր եկել.
«Հենց այսպիսի խաղ եմ ուզում տեսնել իմ թիմի կատարմամբ: Եթե նույն կերպ գործենք նաեւ «Չելսի»-ի» դեմ, ապա հաղթելու լավ հնարավորություն կունենանք: Ֆուտբոլիստներին ասել եմ, որ հպարտանում եմ նրանցով: Դեռ չէի տեսել, որ Եվրոպայում այդքան լավ խաղան, բայց տխուր ենք, քանի որ չհասանք ցանկալի արդյունքի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: