«Չելսի»-ի հետ Կոնֆերենցիաների Լիգայում կայանալիք խաղից առաջ կայացած ասուլիսին «Նոա»-ի գլխավոր մարզչի հետ ներկայացել է կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Նա խոստովանել է, որ ակումբային մակարդակում ամենաուժեղ մրցակցին են դիմակայելու:
«Լավ արդյունքի հասնելու համար պատրաստվում ենք պայքարել առաջին իսկ րոպեից մինչեւ վերջինը: Կապ չունի մեկնարկային կազմում եմ լինում, թե՝ ոչ, միշտ տրամադրությունը լավ է ու պատրաստ եմ 100 տոկոսով նվիրվել թիմին»,-ասել է Համբարձումյանը։
«Չելսի»-«Նոա» հանդիպումը «Սթեմֆորդ Բրիջ»-ում մեկնարկելու է Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: