Նոյեմբեր 07, 2024
164 դիտում

«Չելսի»-ի գլխավոր մարզիչը «Նոա»-ի դեմ խաղում բարդ դիմակայություն է սպասում


Լուսանկարը` Chelsea Football Club


«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Կոնֆերենցիաների լիգայում «Նոա»-ի դեմ խաղից առաջ ասել է, որ լսել է հայկական թիմի մասին եւ վերջին 2-3 օրը դիտել տարբեր հանդիպումներ։

«Թիմը եկել է մի երկրից, որտեղ այլ ձեւով են ֆուտբոլ խաղում, այդ պատճառով չգիտենք, թե ինչպես կգործեն մեր դեմ։ Մենք փորձում ենք պատրաստ լինել։ Այսօրվա ֆուտբոլում կարող եք գտնել լավ խաղացող, կազմ ու մարզիչ ամեն տեղ։ Պարտադիր չէ, որ նրանք լինեն միայն Եվրոպայի կարեւորագուն լիգաներում, այլ նաեւ՝ նման կարգի երկրներում։ Անկասկած, մրցակիցը եւս լավ ֆուտբոլիստներ ունի»,-ասել է Մարսեկան։

Իտալացի մասնագետն ավելացրել է, որ դիմակայությունը մի քիչ բարդ է ստացվելու։ Ըստ նրա՝ Կոնֆերենցիաների լիգայում հանդես գալն ավելի դժվար է, քանի որ իրենց դեմ բոլորը ձգտում են միայն հաղթել։

«Չելսի»-«Նոա» դիմակայությունում ֆավորիտ համարվում է անգլիական ակումբը։ Ավելին, մասնագետներից շատերը կարծում են, որ հաջորդ տարվա մայիսին գավաթը գլխավերեւում պահելու են հենց «Չելսի»-ի ֆուտբոլիստները։

«Եթե խաղանք եզրափակչում, ապա, հավանաբար, կհաղթենք։ Բայց ինձ համար այժմ գլխավորը խմբային փուլն է, որովհետեւ հիմա չես կարող մտածել եզրափակչի մասին։ Պետք է հաղթենք ամեն խաղում, դուրս գանք խմբից ու շարժվենք առաջ»,-ավելացրել է Մարսեկան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին