«Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանն արձագանքել է այն լուրերին, թե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ռաուլը:
«Կարծում եմ, որ դա քիչ հավանական է, բայց եթե նման բան տեղի ունենա, շատ երջանիկ կլինեմ: Ռաուլը Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդներից է եւ մեծ կարիերա է ունեցել»,- Տիկնիզյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը:
Մինչ այդ Հայաստանի հավաքականը գլխավորել է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը, որը Ազգերի Լիգայի խմբային փուլում անհաջող ելույթների պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ տնային խաղից հետո հեռացվել է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: