Դեկտեմբեր 22, 2024
374 դիտում

«Չելսի»-ի հետ խաղից առաջ ՈւԵՖԱ-ի թիմը եղել է Հայաստանում եւ անդրադարձել «Նոա»-ին


Լուսանկարը` FC Noah


Նոյեմբերի 8-ի կեսգիշերին «Նոա»-ն «Սթեմֆորդ Բրիջ»-ում Կոնֆերենցիաների Լիգայում հյուրընկալվելու է Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող «Չելսի»-ին:

Հանդիպումից առաջ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի աշխատակիցներն այցելել են Հայաստան եւ անդրադարձել հայկական ակումբին:

«Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանը եւ զարգացման տնօրեն Աննա Օհանյանը նշել են, որ մրցաշարի հիմնական փուլի մասնակցությունը կտրուկ կերպով նպաստել է ակումբում չափանիշների բարձրացմանը:

«Սա մեզ համար շատ հետաքրքիր փորձառություն է, որպես երիտասարդ ակումբ («Նոա»-ն հիմնադրվել է 2017-ին, խմբ.) կազմակերպում ենք ՈւԵՖԱ-ի չափանիշներով հանդիպումներ: Սովորում ենք նաեւ ավելի փոքր ու մեծ ակումբների փորձից, որոնց հետ մեր ողջ ճանապարհի ընթացքում համագործակցում ենք ու որոնք ավելի վաղ էլ այդ ամենի միջով անցել են: Այդ դասերը մեզ կօգնեն հետագա ճանապարհին»,- ասել է Օհանյանը:  



Վարդանյանն էլ ընդգծել է, որ պետք է զարգացնեն ենթակառուցվածքները եւ այդ նպատակով մի շարք ներդրումներ կկատարեն. «Նախատեսում ենք կառուցել բոլորովին վերակառուցված ու նոր սարքավորումներով միջազգային չափանիշներով մարզումային դաշտ: Զուգահեռ էլ մեծ աշխատանքներ ենք տանում 20 հազարանոց ստադիոն կառուցելու ուղղությամբ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին