Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչի հավանական թեկնածուների ու նրանց հետ տարվող բանակցությունների մասին:
«Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի բազայով կարող է ազգային հավաքականին դուրս բերել Աշխարհի առաջնություն: Նման բան նույնիսկ չեն կարող անել Կառլո Անչելոտիի կամ Պեպ Գվարդիոլայի կարգի մասնագետները: Նոր գլխավոր մարզչի նշանակման ամենօրյա բանակցությունները ծանր են ընթանում, քանի որ ՀՖՖ-ն ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են»,-Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկողոսյանը:
Նա նշել է, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպել են Միշել Տեր-Զաքարյանի հետ, որը մեծ ֆինանսական պահանջներ ունի: Քննարկում են նաեւ Մարգար Աղաջանյանի տարբերակը, որի հետ նույնպես հանդիպումներ են ունեցել.
«Հստակ է` նոր մարզիչը կլինի արտասահմանից: Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն: Դիտարկում ենք երկու տարբերակ, որ մարզիչը հավաքականը գլխավորի առաջիկա 2 խաղերից սկսած կամ աշխատանքը սկսի հաջորդ տարվանից: Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այս թվում` Ռաուլը: «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: