Դեկտեմբեր 26, 2024
1096 դիտում

1000-10000 դրամ. Մեկնարկել է Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի տոմսերի վաճառքը


Լուսանկարը` Photolure


Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին հանդիպումն է անցկացնելու Ազգերի լիգայի խմբային փուլում եւ ընդունելու է Ֆարերյան կղզիներին:

ՀՖՖ-ն հայտնում է, որ մեկնարկել է տոմսերի առցանց վաճառքը։ Հյուսիսային Հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000 դրամ, արեւելյանը՝ 5000-8000, իսկ արեւմտյանը՝ 10000:

Տոմսերի վաճառքն իրականացվում է անձնագրային նույնականացմամբ, մեկ անձը չորսից ավել տոմս չի կարող գնել:

Հայաստանի հավաքականն առայժմ գլխավոր մարզիչ չունի: Նոյեմբերի 13-ին Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայից կրած 0:2 հաշվով պարտությունից հետո հեռացվել է պաշտոնից, նրա փոխարինողի անունը ՀՖՖ-ն դեռ չի հայտնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին