Դեկտեմբեր 15, 2025
3162 դիտում

Սամվել Խաչատրյան. “Ոչ Ծանրամարտի ֆեդերացիան, ոչ Սպորտի նախարարությունը եւ ոչ էլ ԱՕԿ-ը աշխատանքում չեն թերացել”


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի (ՀԾՖ) նախագահ Սամվել Խաչատրյանը
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի (ՀԾՖ) նախագահ Սամվել Խաչատրյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի (ՀԾՖ) նախագահ Սամվել Խաչատրյանն այսօր ասել է, որ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ծանրամարտիկների անհաջողությունների պատճառը ոչ ֆեդերացիայի, ոչ Սպորտի նախարարության եւ ոչ էլ Օլիմպիական կոմիտեի թերացումն է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Սամվել Խաչատրյանն ասել է, որ անհաջողությունների համար պետք է հանրությանը բացատրություններ տան մարզիկները եւ մարզիչները:

Նրա խոսքերով, ծանրամարտիկների աշխատավարձը շատ բարձր է, եւ նրանք մարզվում են լավ պայմաններում: “Ոչ մի մարզիկ չի թերագնահատվում, ընդհակառակը` գերագնահատում ենք բոլորին: Նրանք այնպիսի գումարներ են ստանում, որ դուք չեք էլ կարող պատկերացնել”,- ասել է նա:

Սամվել Խաչատրյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերին տեղի են ունենալու Ֆեդերացիայի նախագահի եւ հավաքականի գլխավոր մարզչի ընտրություններ:

“Մասնագետները կորոշեն` ես եւ գլխավոր մարզիչը կշարունակենք զբաղեցնել մեր պաշտոնները, թե ոչ: Պետք է հիշեցնեմ միայն, որ վերջին 6 տարիների ընթացքում 346 մեդալներ ենք ստացել տարբեր մրցումներում”,- ասել է նա:

ՀԾՖ նախագահի խոսքերով, ծանրամարտը Հայաստանում նորմալ վիճակում է, եւ իրենք մեծ սպասումներ ունեն երիտասարդ մարզիկներից: “Սա ծանր սպորտ է, եւ մենք դատարկաձեռն չենք վերադարձել”,- ասել է նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին