Ազգերի Լիգայի խմբային փուլում Ֆարերյան կղզիների հավաքականը հերթական միավորն է կարողացել վաստակել, այս անգամ Լատվիայի դեմ խաղում:
Սեփական հարկի տակ տեղի ունեցած դիմակայությունն ավարտվել է 1:1 հաշվով: 40-րդ րոպեին Ֆարերյան կղզիների կազմում հաշիվը բացել է Հանուս Սյորենսենը, իսկ 69-ին լատվիացիներից պատասխանել է Դարիո Շիցը:
Ավելի վաղ Հայաստանը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել էր Հյուսիսային Մակեդոնիային:
C Լիգայի 4-րդ խմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է 10 միավորով, Հայաստանն ու Լատվիան ունեն 4-ական միավոր, իսկ Ֆարերյան կղզիները՝ 3:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: