Դեկտեմբեր 21, 2024
300 դիտում

Պետրակով. Հաղթանակի հասնելու համար չհերիքեց վարպետությունը


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայում այսօր սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայից։

Ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղից հետո ամփոփել է իր սաների ելույթը։

 

«Հաղթանակի հասնելու համար մեզ չհերիքեցին կատարողական վարպետությունն ու տեխնիկան։

 

Հայ ֆուտբոլիստներն ավելի լավ ու ագրեսիվ են սկսել խաղալ, եթե եվրոպական ֆուտբոլի լավագույն հինգ թիմերում խաղացողներ ունենայինք, ավելի լավ վիճակում կգտնվեինք։ Խաղից հետո ես շնորհակալություն եմ հայտնել տղաներին։

 

Հյուսիսային Մակեդոնիան շատ լավ թիմ ունի, երիտասարդ խաղացողներով է համալրված։ Վարպետության բացակայության պատճառով մենք ունեցանք այսպիսի հաշիվ։

 

Մենք թիմ ենք, միայն ես չպետք է վերադարձնեմ հայ երկրպագուներին պարտությունների պատճառով առաջացած պարտքերը։ 

 

Տղաները շատ են փոխվել, առաջընթաց են գրանցել, բայց այս պահին այսպիսին է իրավիճակը։


Իմ հետագա աշխատանքը հավաքականում կորոշեն ՀՖՖ նախագահն ու գործկոմը։

 

Եթե դժգոհ եք հավաքականի խաղից, դա կարծիք է, որն ընդունում եմ»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին