Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի մասնակցելու այսօր կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նա թեթեւ վնասվածք ունի: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ում էր տեղեկություն հայտնվել, որ կիսապաշտպանը բաց կթողնի առաջիկա հանդիպումը:
Հայտնի չէր նաեւ, թե արդյոք կհասցնի վերականգնվել հոկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից առաջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: