Նոյեմբեր 15, 2024
330 դիտում

Աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային ակումբը «Ռեալ»-ն է


Լուսանկարը` FC Real Madrid


Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը նշել է աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ֆուտբոլային ակումբների անունները:

Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը, որի բոլոր խաղացողների արժեքը միասին կազմում է 1,728 մլրդ եվրո: Երկրորդ տեղը 1,471 մլրդ-ով զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ եռյակը եզրափակում է «Չելսի»-ն (1,388 մլրդ):

Լավագույն տասնյակում են նաեւ «Արսենալ»-ը (1,225 մլրդ), «Բարսելոնա»-ն (1,124 մլրդ), «Լիվերպուլ»-ը (1,099 մլրդ), ՊՍԺ-ն (1,088 մլրդ), «Մանչեսթեր Յունայթեդ»-ը (989 մլն), «Տոտենհեմ»-ը (886 մլն) եւ «Բայեր»-ը (862 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին