Նոյեմբեր 15, 2024
581 դիտում

Յուրգեն Կլոպը վերադառնում է ֆուտբոլ, բայց ոչ մարզչի կարգավիճակում


Լուսանկարը` guim.co.uk


Մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլ»-ից հեռանալուց հետո Յուրգեն Կլոպը մի քանի ամիս վայելեց հանգիստն ու արդեն պատրաստ է անցնել նոր պարտականությունների կատարմանը:

Գերմանացի մարզիչը 2025 թվականի հունվարի 1-ից լինելու է ավստրիական «Ռեդ Բուլ» ակումբի ֆուտբոլային գործառնությունների նոր ղեկավարը:

Ակումբի «գլոբալ ֆուտբոլի» նոր պատասխանատուն ուրախ է նման նախագծում իր մասնակցությունն ունենալու առիթով:

«Հնարավոր է դերս փոխվել է, բայց ֆուտբոլի նկատմամբ կիրքս ու մարդիկ, որոնք խաղն այդպիսին են դարձնում, նույնն են մնացել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է theguardian.com-ը:

Գերմանիայում խոսակցություններ կան, որ այդ աշխատանքը նրան հետագայում հնարավորություն կտա դիմելու Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, երբ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հեռանա իր պաշտոնից: Վերջինս իր պայմանագիրը դեռ ԵՎՐՈ-2024-ից առաջ է երկարաձգել ու թիմում է մնալու մինչեւ 2026 թվականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին