Դեկտեմբեր 21, 2024
118 դիտում

«Սլովան»-ը ՉԼ-ում երկրորդ պարտությունը կրել է «Մանչեսթեր Սիթի»-ից


Լուսանկարը` ŠK Slovan Bratislava


Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում «Սլովան»-ը Բրատիսլավայում ընդունել է «Մանչեսթեր Սիթի»-ին։

Պեպ Գվարդիոլայի սաները տոնել են խոշոր հաշվով հաղթանակ՝ 4։0։ Գոլերի հեղինակ են դարձել Իլկայ Գյունդողանը, Ֆիլ Ֆոդենը, Էրլինգ Հոլանդը եւ Ջեյմս ՄաքԱթին։ «Սլովան»-ի կազմում հանդես է եկել Տիգրան Բարսեղյանը, որը հետո փոխարինվել է։

Վլադիմիր Վայսն ասել է, որ իրենք հանդես են եկել լավագույն թիմի դեմ։

«Այլ բանի սպասել չէինք կարող։ Ինձ համար «Սիթի»-ն լավագույն թիմն է աշխարհում»,-ասել է «Սլովան»-ի գլխավոր մարզիչը։

Գվարդիոլան ընդգծել է, որ ինքը մեծագույն սիրով է գլխավորում այս թիմը․ «Հեշտ չէր հանդես գալ այսպիսի մրցակցի դեմ, սակայն մենք կարողացանք հաջողության հասնել ու խուսափել վնասվածքներից։ Կարող եմ ասել, որ երեկոն մեզ համար ստացված է»։

ՉԼ-ում «Սլովան»-ն առանց միավորի նախավերջին տեղում է, իսկ «Սիթի»-ն 4 միավորով ընթանում է 4-րդ տեղում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին