Դեկտեմբեր 21, 2024
454 դիտում

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի տոմսերն արժեն 1000-10000 դրամ


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելու է Հյուսիսային Մակեդոնիային։

ՀՖՖ-ն հայտնում է, որ հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել օնլայն տարբերակով։ Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյանը՝ 5000-8000, իսկ արեւմտյանը՝ 10000 դրամ։

Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում Հայաստանի ընտրանին վերջին խաղն անցկացրել է սեպտեմբերին՝ հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվելով հենց Հյուսիսային Մակեդոնիային։ Մրցակիցը 4 միավորով խմբի առաջատարն է, Հայաստանի 3 միավորով ընթանում է 2-րդ տեղում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին