«Ալ Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Ասիայի Չեմպիոնների Լիգայում «Ալ Ռայան»-ի հետ խաղում գոլի հեղինակ է դարձել:
Նա 76-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Այդ գնդակը նրա կարիերայում 904-րդն էր:
«Այս գոլն այլ նշանակություն ունի: Կուզեի, որ հայրս ողջ լիներ, որովհետեւ այսօր նրա տարեդարձն է»,- ասել է Ռոնալդուն եւ գոլը նվիրել նրան:
«Ալ Նասր»-ը վաստակել է 4 միավոր ու հաջորդ հանդիպումը մրցաշարում անցկացնելու է հոկտեմբերի 22-ին «Էսթեղլալ»-ի դեմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: