Հոկտեմբեր 01, 2024
67 դիտում

ՀՖՖ-ն բավարարել է «Ուրարտու»-ի բողոքը, որն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը


Լուսանկարը` Urartu Football Club


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում կայացել էր «Ուրարտու»-«Վեստ Արմենիա» հանդիպումը, որտեղ 2։1 հաշվով հաղթանակ տոնել էին «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները։

Այդ խաղից հետո «Ուրարտու» ակումբը բողոք էր ներկայացրել ՀՖՖ Կարգապահական եւ էթիկայի կոմիտե, քանի որ «Վեստ Արմենիա»-ն խախտել էր կանոնակարգը։

«Խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանում մարզված կամ Հայաստանի հավաքականների անդամներից առնվազն 3 ֆուտբոլիստ։ Նշված դրույթը խախտող թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն 0։3 հաշվով։ Հանդիպման 74-79-րդ րոպեին «Վեստ Արմենիա» թիմի կազմում խաղադաշտում եղել է մեկ հայ ֆուտբոլիստ»,-ասված է «Ուրարտու»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կարգապահական եւ էթիկայի կոմիտեն բավարարել է բողոքը եւ «Վեստ Արմենիա»-ին գրանցել տեխնիկական պարտություն։ Դրա արդյունքում «Ուրարտու»-ն այս պահին ունի 19 միավոր եւ դարձել է մրցաշարային աղյուսակի առաջատար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին