Սեպտեմբեր 20, 2024
95 դիտում

Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայում


Լուսանկարը` C Universitatea Cluj


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայում:

28-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Կլուժի «Ունիվերսիտատիա» ակումբ: Նա «Նոա»-ից հեռանալուց հետո ազատ խաղացողի կարգավիճակում է միացել ռումինական թիմին, հայտնում են «Ունիվերսիտատիա»-ի մամուլի ծառայությունից:

Նա նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում 23 գոլ է խփել ու լավագույն ռմբարկուն դարձել:

Ռումինիայի առաջնության 9 տուրից հետո «Ունիվերսիտատիա»-ն 21 միավոր է  վաստակել ու առաջատարն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին