Այս տարի շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն նշում է հիմնադրման 100-ամյակը, ինչի առիթով հանդիսավոր միջոցառում է կազմակերպել ու մրցանակներ հանձնել:
Անմասն չի մնացել նաեւ Հայաստանը, որի տղամարդկանց ընտրանին ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Մրցանակը ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը:
Հայ շախմատիստները տիրացել են թիմային բոլոր հնարավոր հեղինակավոր տիտղոսներին՝ Օլիմպիադայի եռակի հաղթող են ու թիմային Աշխարհի եւ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Վերջին մեծ նվաճումը հայ շախմատիստները գրանցել են 2022-ին Օլիմպիադայում՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:
Հիմա էլ Հայաստանի ընտրանին Բուդապեշտում մասնակցում է Օլիպիադային ու ընթանում է 14-րդ տեղում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: