Սեպտեմբեր 20, 2024
92 դիտում

Հայաստանի առաջնությունը 7-րդ տուրից հետո շարունակում է գլխավորել «Վան»-ը


Լուսանկարը` FC VAN


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրն ավարտվել է երեկ կայացած երկու դիմակայությամբ։

«Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակ»-ի դարպասը։ Աչքի են ընկել Արմեն Համբարձումյանը, Ժոաո Ռիկարդոն, Արթուր Սերոբյանը եւ Մաթյո Գբոմադուն։

«Վան»-ը եւ «Նոա»-ն մեկական անգամ գրավել են միմյանց դարպասները։ Նախ Իմրան Ուլադն առաջ է մղել հյուրերին, սակայն Օլավալե Սամուելը հավասարեցրել է հաշիվն ու մեկ միավոր պարգեւել «Վան»-ին։

Մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում է հենց «Վան»-ը, որին 13-ական միավորով հաջորդում են «Ուրարտու»-ն եւ «Արարատ»-ը։





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին