Սեպտեմբեր 08, 2024
269 դիտում

«Փյունիկ»-ը դուրս է մնացել ՉԼ-ից ու պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայում


Լուսանկարը` Fc Pyunik


«Փյունիկ»-ը դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլից:

Պատասխան խաղում երեւանյան ակումբն ընդունել է Մինսկի «Դինամո»-ին, որի հետ առաջին դիմակայությունում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած խաղում նվազագույն հաշվով ուժեղ է եղել մրցակիցը:

Միակ գոլը գրանցվել է 90-րդ րոպեին, նշանակված 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Ալեքսեյ Գավրիլովիչը:

«Փյունիկ»-ը պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին