Իտալական թիմերը իշխանությունների կողմից սպորտին միջամտելու արդյունքում կարող են հեռացվել ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ֆուտբոլային մրցաշարերից:
La Repubblica-ն գրել է, որ նման որոշում կարող է կայացվել Forza Italia կուսակցության անդամ Ջորջո Մուլայի առաջարկության արդյունքում: Նա ցանկանում է փոխել երկրի սպորտային օրենսդրությունը, ինչը լիգաներին թույլ կտա գործել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից անկախ:
Եթե այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա իտալական ակումբները կարող են միանգամից դիմել վարչական դատարաններ՝ շրջանցելով սպորտայինները:
Ըստ պարբերականի, ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ծանոթացել են այդ առաջարկին ու այն իրենց օրենքներին հակասող ճանաչել: Եվրագավաթներում մասնակցությունից բացի, Իտալիային կարող են նաեւ զրկել 2032 թվականի Եվրոպայի առաջնության անցկացումից:
«Ինտեր»-ը, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, ավարտված մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն է դարձել ու ելույթ է ունենալու Չեմպիոնների Լիգայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: