Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպելու են Իսպանիայի եւ Անգլիայի հավաքականները:
Երեկոյան Դորտմունդում կայացած կիսաեզրափակչում անգլիացիները 2:1 հաշվով առավելության են հասել Նիդերլանդների ընտրանու նկատմամբ:
7-րդ րոպեին Խավի Սիմոնսի գոլի շնորհիվ Նիդերլանդներն առաջ են անցել հաշվի մեջ, սակայն առավելությունը պահել չեն կարողացել: 18-րդ րոպեին Հարի Քեյնը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, իսկ խաղավարտին անգլիացիներին հաղթանակ է բերել Քոուլ Պալմերի գնդակը:
Անգլիայի ընտրանին Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ 2-րդ անգամ անընդմեջ է դուրս եկել ԵՎՐՈ-ի եզրափակիչ: 2020-ին անգլիացիները եզրափակչում հանդիպել են Իտալիային, հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում դիպուկ են եղել ու չեմպիոն հռչակվել իտալացիները:
Անգլիան Եվրոպայի առաջնության չեմպիոն երբեք չի եղել, իսկ ահա նրա մրցակից Իսպանիան եռակի հաղթող է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: