Փետրվար 05, 2025
201 դիտում

Իսպանիայի հավաքականը 12 տարի անց Եվրոպայի առաջնության եզրափակչում է


Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Իսպանիայի հավաքականը 12 տարի անց դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Երեկոյան կայացած կիսաեզրափակչում իսպանացիները 2:1 հաշվով առավելության են հասել Ֆրանսիայի նկատմամբ: Առաջինը հաշիվը բացել են ֆրանսիացիները՝ 8-րդ րոպեին աչքի է ընկել Ռանդալ Կոլո Մուանին, սակայն հաղթական հաշիվը պահել չեն կարողացել:

ԵՎՐՈ-ում տպավորիչ խաղով աչքի ընկնող Իսպանիան նախ Լամին Յամալի հեռահար տարածությունից գեղեցիկ գոլի շնորհիվ խփել է պատասխան գնդակը: Յամալը ԵՎՐՈ-ների պատմության ընթացքում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Նա գոլը գրանցել է 16 տարեկան 362 օրականում ու հենց դարձել հանդիպման լավագույն խաղացողը:

Հաղթական գնդակը Ֆրանսիայի դարպասն ուղարկել է Դանի Օլմոն: Եվրոպայի առաջնությունում ոչ դիտարժան ու անհետաքրքիր խաղով աչքի ընկած Ֆրանսիան լքեց պայքարը, իսկ Իսպանիան կփորձի դառնալ քառակի չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին