Հունվար 13, 2025
278 դիտում

Իսպանիա-Ֆրանսիա խաղով մեկնարկում են ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչները


Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Équipe de France de Football

Լուսանկարը` Équipe de France de Football


Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին եւ պայքարի մեջ մնացել է ընդամենը չորս հավաքական։

Այսօր Մյունխենում կայանալիք առաջին կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Իսպանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Լուսանկարը` Selección Española de Fútbol


Լա ռոխան այս մրցաշարում հիանալի տեսք ունի եւ բոլոր հինգ խաղում տոնել է միայն հաղթանակներ, ինչն այլ հավաքականների անել չի հաջողվել։ Լուիս դե լա Ֆուենտեի երիտասարդ թիմը գլխավորում է մրցաշարը խփած գնդակների թվով՝ 11։ Այս թիմն, իսկապես, կարողանում է հիանալի դրսեւորվել ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում։

Հաշվի առնելով իսպանացիների մարզավիճակը, այս դիմակայությունում նրանք համարվում են ֆավորիտներ։ Իսպանիան խփում է, հաղթում ու ընդհանուր առմամբ լավ տեսք ունի, ինչը չի կարելի ասել ֆրանսիացիների մասին։ Սակայն կիսաեզրափակչում դե լա Ֆուենտեն ստիպված է լինելու համարժեք փոխարինողներ գտնել Դանի Կարվախալին, Ռոբին լե Նորմանին եւ Պեդրիին, ովքեր բաց են թողնելու խաղը

Լուսանկարը` Selección Española de Fútbol


Լուիս դե լա Ֆուենտե

«Կարող ենք դիտել թիմերի անցած ուղին ու հետեւություններ անել, բայց այս դիմակայությունը բոլորովին այլ է լինելու։ Ֆրանսիայի հավաքականն ունի բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր գոլի հեղինակ են դառնում ցանկացած տեղից։ Մենք չենք ցանկանում, որ նրանք դա անեն նաեւ մեր դեմ խաղում»։

Լուսանկարը` Équipe de France de Football


Ֆրանսիայի ընտրանին հինգ խաղից չորսում սեփական դարպասը պահել է անառիկ։ Եռագույնները երազում են 8 տարվա մեջ 4-րդ անգամ հանդես գալ խոշոր մրցաշարի եզրափակչում։

Պորտուգալիային հաղթելուց հետո շատերը շարունակում են խոսել ֆրանսիացիների թույլ գործողությունների մասին, սակայն Դիդյե Դեշամի թիմը կարող է պարծենալ պաշտպանությունում հիանալի գործելու հմտությամբ։ Անանցանելի պաշտպանությունը թույլ է տալիս չպարտվել, չնայած հենց հավաքականի ճամբարից էլ խոստովանում են, որ հարձակման գիծը հարկավոր է ուժեղացնել։ Վերջին չորս մրցաշարում սա նրանց երրորդ կիսաեզրափակիչն է, նվաճում, ինչն արժանի է հարգանքի։ Հարկավոր է հաշվի առնել նաեւ ֆրանսիացիների մտածելակերպը՝ նրանք միշտ տրամադրված են հաղթանակի։

Լուսանկարը` Équipe de France de Football


Դիդյե Դեշամ

«Իսպանիայի հավաքականն այս ԵՎՐՈ-ում միայն որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Ցանկացած դիմակայությունում նրանք տպավորում են ու հիանալի կիսապաշտպանություն ունեն։ Իսպանացիները կարողանում են վերահսկել խաղը եւ թելադրել իրենց կանոնները։ Հարկավոր է շատ ուշադիր գործել նրանց դեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին