Հուլիս 05, 2024
180 դիտում

Այսօր կկայանան ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները


Լուսանկարը` OnsOranje

Լուսանկարը` Das Nationalteam


Գերմանիայիում ընթացող ԵՎՐՈ-2024-ի հերթական օրվա հանդիպումներն ընդունելու են Մյունխենն ու Լայպցիգը։

1/8 եզրափակչի վերջին խաղերում նախ պայքարի են դուրս գալու Ռումինիայի եւ Նիդերլանդների հավաքականները։ Այս թիմերը նախկինում միմյանց դեմ մրցել են 14 անգամ։ Նիդերլանդիայի ընտրանին հաղթել է 10-ում, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի ու միայն 1 անգամ են ռումինացիները կարողացել հաղթել մրցակցին։ Երկու թիմն էլ ԵՎՐՈ-ի խմբային փուլն ավարտել է 4-ական միավորով: Մասնագետները կարծում են, որ այս դիմակայությունում հաղթող կլինի Նիդերլանդների ընտրանին։

Լուսանկարը` Das Nationalteam


Երեկոյան մրցահերթում միմյանց դեմ մրցելու են Ավստրիան ու Թուրքիան։ Ավստրիայի թիմը բավական լավ է դրսեւորում իրեն ու այնպիսի բարդ խմբից, ինչպիսին համարվում էր D-ն, կարողացավ դուրս գալ 1-ին տեղով։ Միակ պարտությունը կրեց Ֆրանսիայից, ապա հաղթեց Լեհաստանին ու Նիդերլանդներին։

Թուրքերը եւս խմբում միայն 1 պարտություն կրեցին՝ Պորտուգալիայից։ Նրանք ուժեղ էին Վրաստանից ու Չեխիայից, ինչը հնարավորություն տվեց 2-րդ տեղով դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Այս զույգի դիմակայությունը գրեթե հավասար է գնահատվում։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին