Դեկտեմբեր 22, 2024
485 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի հավաքականի դուռը փակ է ինձ համար


Լուսանկարը` Photolure


Newmag-ի գրքի եւ արվեստի ամառային փառատոնի հյուրն է եղել «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նա անդրադարձել է Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու որոշմանն ու նշել, որ այլեւս այնտեղ հանդես չի գա:

«Այն ինչն ունի սկիզբ, ունի նաեւ ավարտ: Ավելի լավ է հավաքականում ելույթներն ավարտել մեկ քայլ շուտ, քան դա անել երկու քայլ ուշ: Ավելի լավ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Իմ կարիերայի ընթացքում ու կյանքում կայացրած բոլոր որոշումներից ու իմ անցած ճանապարհից գոհ եմ, չեմ զղջում ոչնչի համար: Հնարավոր է որոշ մարդիկ ասեն՝ կարող էի ավելի լավ կարիերա ունենալ, բայց ոչ մեկս չենք կարող խուսափել մեր ճակատագրից, պետք է համակերպվենք այն ամենի համար ինչ ունենք եւ դրա համար շնորհակալ լինենք Աստծուց: Միանշանակ կասեմ, ցավոք սրտի, հավաքականի դուռը փակ է ինձ համար»,- ընդգծել է նա:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2007-2021 թվականներին, մասնակցել 95 հանդիպման ու դարձել 32 գոլի հեղինակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին