Հուլիս 12, 2025
299 դիտում

ԵՎՐՈ-2024. Երկու ոչ-ոքի եւ Իսպանիայի հաղթանակն Իտալիայի նկատմամբ


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են խմբային փուլի հանդիպումները:

Երեկ 2 մրցավեճ ավարտվել է նույն՝ 1:1 հաշվով: Նախ միմյանց միջեւ կայացած դիմակայությունում C խմբում հաղթողին չեն որոշել Սլովենիան ու Սերբիան: Թիմերի կազմում աչքի են ընկել Ժան Կարնիչիկն ու Լուկա Յովիչը, որը գոլի հեղինակ է դարձել ավելացված 5-րդ րոպեն ու Սերբիային 1 միավոր բերել:

Լուսանկարը` UEFA


Ապա ոչ-ոքի են գրանցել Դանիան ու Անգլիան: Հարի Քեյնի գոլին դանիացիները պատասխանել են Մորտեն Հյուլմանդի հեռահար գեղեցիկ գոլով:

C խմբի առաջատարը 4 միավորով Անգլիան է, Դանիան ու Սլովենիան ունեն 2-ական միավոր:

Լուսանկարը` UEFA


Օրվա վերջին խաղում մրցել են Իսպանիայի ու Իտալիայի հավաքականները, նվազագույն հաշվով ուժեղ են եղել իսպանացիները: Հանդիպման միակ գոլը գրանցվել է ինքնագոլի արդյունքում՝ գնդակը սեփական դարպասն է ուղարկել Ռիկարդո Կալաֆիորին:

Իսպանիան 6 միավորով B խմբի առաջատարն է ու արդեն դուրս է եկել փլեյ-օֆֆ, Իտալիան ունի 3 միավոր եւ 2-րդ տեղում է: Վերջին շրջանում նրանք համապատասխանաբար մրցելու են Ալբանիայի ու Խորվաթիայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին