Հուլիս 17, 2024
146 դիտում

Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է


Լուսանկարը` Fastex


Fastex-ն սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մինչեւ հուլիսի 14-ը կցուցադրվի ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։

ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականներին այս տարի հյուրընկալում է Գերմանիան։ Ֆուտբոլային մրցաշարում, ընդհանուր առմամբ, կկայանա 51 հանդիպում Գերմանիայի 10 քաղաքում։

Ի դեպ, Գերմանիայի հավաքականն այս տարվա մրցաշարի ֆավորիտներից է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Անգլիայի թիմերի շարքում։ Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է, որը նախորդ առաջնությանը եզրափակչում հաղթել է Անգլիայի հավաքականին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին