Հուլիս 27, 2024
537 դիտում

«Կենդանի օրինակն եմ այն բանի, որ անհնարին ոչինչ չկա». Իբրահիմովիչի հրաժեշտը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Զլատան Իբրահիմովիչի հրաժեշտը Շվեդիայի հավաքականին շատ հուզիչ է ստացվել: Նա հազիվ է զսպել արցունքներ ու բառերը մեծ դժվարությամբ ընտրել:

«Ուզում եմ երիտասարդ սերնդին ասել՝ մեծ երազանքներ ունեցեք: Եթե ուժ չունեք դա անելու համար, հույսներդ դրեք իմ ճանապարհորդության վրա ու նրանից ուժեր քաղեք: Ես կենդանի օրինակն եմ այն բանի, որ անհնարին ոչինչ չկա՝ անկախ նրանից, թե որտեղից եք ծնունդով:

25 տարի առաջ ասել եմ, որ լավագույնն եմ լինելու, շատերը ծիծաղում էին: Եվ ահա 25 տարի անց կարող եմ կանգնել այստեղ ու ասել, որ լավագույնն եմ», – հայտնել է Իբրահիմովիչը:

Երկրպագուները նրան պատասխանել են բուռն ծափահարություններով եւ բացականչություններով: Ողջ ստադիոնը ոտքի է կանգնել ու վանկարկել ֆուտբոլիստի անունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին