Հուլիս 27, 2024
490 դիտում

«Յուվենթուս»-ը 15-րդ անգամ նվաճել է Իտալիայի Գավաթը


Լուսանկարը` Juventus


Հռոմում կայացած Իտալիայի Գավաթի եզրափակչում հանդիպել են «Յուվենթուս»-ն ու «Ատալանտան», եւ նվազագույն հաշվով առավելության է հասել Ծեր Սինյորան։

Հանդիպման միակ գնդակը 4-րդ րոպեին խփել է Դուշան Վլախովիչը։ Նա 73-րդ րոպեին 2-րդ գոլն է գրանցել, սակայն հանդիպման մրցավար Ֆաբիո Մարեսկան խաղից դուրս վիճակում լինելու պատճառով չեղարկել է այն։

Հանդիպման ավարտին կարմիր քարտ է ստացել ու հեռացվել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։ Նա ռեկորդային՝ 5-րդ անգամ է տիրացել Գավաթին ու բոլոր նվաճումներին էլ հասել է նույն ակումբի հետ:

 

«Յուվենթուս»-ն Իտալիայի Գավաթակիր է դարձել 15-րդ անգամ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին