Ապրիլ 30, 2024
418 դիտում

Կիլիան Մբապեն ՉԼ-ում խփած գոլերի քանակով ընդգրկվել է լավագույն 10-յակում


Լուսանկարը` FC PSG


Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնա»-ի դեմ խաղում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել:


Մրցաշարում անցկացրած 71 խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը 48 գոլ է գրանցել: Այդ ցուցանիշով նա ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ գերազանցելով Անդրեյ Շեւչենկոյին (100 խաղում՝ 48 գոլ) եւ Զլատան Իբրահիմովիչին (124 խաղում՝ 48 գոլ):

Առաջիկայում Մբապեն կարող է շրջանցել նաեւ 49 եւ 50 գոլեր ունեցող Ալֆրեդո Դի Ստեֆանոյին ու Թիերի Անրիին: ՉԼ-ի ռեկորդակիրը 140 գոլով շարունակում է մնալ Քրիստիանու Ռոնալդուն:

Կատալոնական ակումբի նկատմամբ տարած հաղթանակից հետո Մբապեն այսպիսի գրառում է կատարել սոցկայքերում. «Մենք ՊՍԺ-ն ենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին