«Լիոն»-ը 12 տարի անց առաջին անգամ դուրս է եկել Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ ու կփորձի 6-րդ անգամ տիրանալ մրցանակին:
Կիսաեզրափակչում թիմը 3:0 հաշվով ուժեղ է եղել Լիգա 2-ում հանդես եկող «Վալանսիեն»-ից: Հաշիվը բացել է Ալեքսանդր Լակազետը, որը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը: 6 րոպե անց նա դուբլի հեղինակ է դարձել ու մեծացրել իր թիմի առավելությունը: Վերջնական հաշիվն էլ ձեւակերպել է Գիֆթ Օրբանը:
«Լիոն»-ի ֆուտբոլիստներն առաջինն են դուրս եկել եզրափակիչ եւ սպասում են իրենց մրցակցին: Մյուս կիսաեզրափակչում այսօր մրցելու են ՊՍԺ-ն ու «Ռեն»-ը:
Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 25-ին: Ֆրանսիայի գործող գավաթակիրը «Թուլուզ»-ն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: