Փետրվար 12, 2025
1201 դիտում

Դանի Ալվեշը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել ազատազրկման


Լուսանկարը` Sky Sports


Բարսելոնայի նահանգային դատարանն այսօր հրապարակել է Բրազլիայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Դանի Ալվեշի դատավճիռը։

Նա մեղավոր է ճանաչվել 2022 թվականի դեկտեմբերի 30-ի գիշերը «Սաթոն» գիշերային ակումբում տեղի ունեցած բռնաբարության մեջ։ Դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով։

Որոշումը կայացվել է դատի ավարտից 10 օր անց եւ համարվում է վերջնական, հայտնում է Mundo Deportivo-ն։ Բացի այդ Ալվեշը պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո։

Ալվեշը ձերբակալվել էր 2023-ի հունվարին եւ այն ժամանակ հերքել տարածված լուրերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին