«Լոկոմոտիվ»-ի ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:
Metaratings.ru-ն գրում է, որ պատճառը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարված հարաբերություններն են: Նշվում է նաեւ, որ բանակցությունները պաշտոնական մակարդակի չեն հասել, թեեւ «Գալաթասարայ»-ն իր ֆուտբոլիստներից մեկի վաճառքից անմիջապես հետո ցանկացել է ձեռք բերել Տիկնիզյանին:
24-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվ»-ի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում, 8 գոլի հեղինակ դարձել ու կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: