Երեւանի «Արարատ»-ից հայտնում են, որ թիմը նոր գլխավոր մարզիչ ունի։
Ակումբը պայմանագիր է ստորագրել 51-ամյա Տիգրան Եսայանի հետ, որը նախկինում հանդես է եկել «Արարատ»-ում, ապա աշխատել նաեւ որպես մարզիչ։
Հունվարին պաշտոնից հեռացվել էր Ռաֆայել Նազարյանը, որը թիմը ղեկավարեց մոտ մեկ ամիս։ Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին «Արարատ»-ը պատրաստվել է «Արարատ-2»-ի մարզիչ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Թիմի հաջորդ հանդիպումն առաջնությունում կայանալու է փետրվարի 24-ին, մրցակիցը «Վեստ Արմենիա»-ն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: