Չեմպիոնների Լիգայի հերթական օրը հաջող է դասավորվել ՊՍԺ-ի ու «Լացիո»-ի համար։
Փարիզում ՊՍԺ-ն ընդունել է «Ռեալ Սոսիեդադ»-ին ու հաղթել 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակները Կիլիան Մբապեն ու Բրեդլի Բարկոլան են։
«Լացիո»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Բավարիա»-ին։ 67-րդ րոպեին Դայո Ուպամեկանոն հեռացվել է խաղադաշտից, որից հետո Չիրո Իմոբիլեն վստահ իրացրել է 11-մետրանոց հարվածն ու հաղթանակ պարգեւել «Լացիո»-ին։
Թիմերի պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 5-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: