Հուլիս 27, 2024
981 դիտում

Ֆուտբոլում կապույտ քարտ կլինի ու կկիրառվի հատուկ դեպքերում


Լուսանկարը` express.com


Մոտ ժամանակներս ֆուտբոլում կիրառվելու է կապույտ քարտ, այդ մասին հայտնի է դարձել The Telegraph-ին:

Նշվում է, որ այդ նորարարության մասին փետրվարի 9-ին կհայտնի Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը: Համաձայն այդ որոշման խաղացողները 10 րոպեով հեռացվելու են խաղադաշտից, եթե միտումնավոր խախտում թույլ տան եւ չհամաձայնվեն հանդիպման պաշտոնական ներկայացուցչի հետ:

Նաեւ նշվում է, որ խաղացողը կարմիր քարտ կստանա, եթե մինչ այդ մրցավարը նրան 2 կապույտ քարտ ցույց տված լինի: Կհեռացվի նաեւ այն դեպքում, եթե ունեցել է կապույտ ու դեղին քարտեր:

Նախնական թեստավորման ցանկում բարձրակարգ միջազգային հանդիպումները ընդգրկված չեն լինի, եթե հետագայում որոշեն այդ նորամուծությունը պահել, ամռանն այն կկիրառվի Անգլիայի կանանց ու տղամարդկանց Գավաթի խաղարկություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին