Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրն ավարտվել է երկու խաղով։
Նախ «Ալաշկերտ»-ն ընդունել է «Արարատ-Արմենիա»-ին ու գրանցել 1։1 հաշիվը։ Գոլերի հեղինակ են դարձել Ագդոն Սանթոսն ու Արմեն Համբարձումյանը։
ԲԿՄԱ-ն իսկական գոլային հրավառություն է կազմակերպել «Վան»-ի դեմ մրցավեճում՝ 7 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հեթ-տրիկ է ձեւակերպել Գրենիկ Պետրոսյանը, դուբլի հեղինակ է դարձել Արգիշտի Պետրոսյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Էրիկ Սիմոնյանը եւ Գոռ Լուլուկյանը։ «Վան»-ը միայն մեկ անգամ է գրավել մրցակցի դարպասը, գնդակը Վրեժ Չիլոյանի հաշվին է։
18-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 46 միավորով շարունակում է գլխավորել «Փյունիկ»-ը։ «Նոա»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն ունեն 36-ական միավոր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: