Դեկտեմբեր 15, 2025
1228 դիտում

ՉԼ-ի 10,000-րդ ու Ռամոսի ռեկորդային գոլերը, Արնաուտովիչի վերադարձը եւ ՄՅՈւ-ի հակառեկորդը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` MU


Երեկոյան Չեմպիոնների Լիգայում կայացած հանդիպումներում մի քանի ուշագրավ ցուցանիշներ են գրանցվել:


«Սեւիլիա»-ն 2:3 հաշվով զիջել է ՊՍՎ-ին, թիմի գոլերից մեկը խփել է Սերխիո Ռամոսը: Դա իսպանացի ֆուտբոլիստի 16-րդ գնդակն էր Չեմպիոնների Լիգայում, նա կրկնել է մրցաշարի ընթացքում պաշպանների գրանցած գոլերի ռեկորդը: Նույնքան գնդակ են հեղինակել նաեւ Ռոբերտո Կառլոսն ու Ժերար Պիկեն: Ռամոսի գոլը նաեւ հոբելյանական է եղել ՉԼ-ում, այն 10,000-րդն էր:

Լուսանկարը` Getty Images


Մյուս ուշագրավ արդյունքը եղել է «Բենֆիկա»-«Ինտեր» (3:3) խաղում: Միլանցիների գոլերից մեկը խփել է Մարկո Արնաուտովիչը, որը Չեմպիոնների Լիգայում վերջին անգամ աչքի էր ընկել 2010 թվականին՝ 4740 օր առաջ: Նա «Ինտեր»-ի կազմում գրավել էր «Վերդեր»-ի դարպասը: Ինչպես հայտնում է Opta-ն, դա մրցաշարի պատմության մեջ գոլերի միջեւ եղած ամենաերկար ընդմիջումն է:

Լուսանկարը` MU


«Մանչեսթեր Յունայթեդ»-ն էլ նույն հաշիվն է գրանցել «Գալաթասարայ»-ի հետ: ՄՅՈւ-ն ՉԼ-ի 5 խաղում բաց թողած գոլերի քանակով հակառեկորդ է սահմանել: Ակումբը մրցաշրջանի 20 հանդիպումների արդյունքում արդեն 33 գոլ է ընդունել սեփական դարպասը:  Դա թիմի վատագույն ցուցանիշն է 1962-63 մրցաշրջանից հետո, այն ժամանակ բաց էր թողել 43 գոլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին