Մայիս 09, 2025
640 դիտում

ՉԼ-ի «Բենֆիկա»-«Ինտեր» հանդիպումը գոլառատ է ստացվել


Լուսանկարը` FC Inter


Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բենֆիկա»-«Ինտեր» հանդիպումը գոլառատ է ստացվել, թիմերը միմյանց դարպասները 3-ական գնդակ են ուղարկել:

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ժոաու Մարիուն՝ աչքի ընկնելով 5-րդ, 13-րդ եւ 34-րդ րոպեներին: Միլանյան թիմի գոլերը 2-րդ խաղակեսում են եղել, նախ մրցակցի դարպասը գրավել է Մարկո Արնաուտովիչը, ապա Դավիդե Ֆրատեզին, իսկ Ալեքսիս Սանչեսը դիպուկ է իրացրել 11-մետրանոցն ու իր թիմին 1 միավոր բերել:

D խմբի մյուս խաղում «Ռեալ Սոսիեդադ»-ը 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը «Զալցբուրգ»-ի հետ: «Ռեալ Սոսիեդադ»-ն ու «Ինտեր»-ը 10-ական միավոր ունեն ու արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիրը, նրանք պայքարում են խմբում 1-ին տեղը զբաղեցնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին