Հուլիս 27, 2024
526 դիտում

«Շիրակ»-ը կարողացել է «Փյունիկ»-ի դեմ խաղում ոչ-ոքի արդյունք գրանցել


Լուսանկարը` SC Shirak


Երեկ վերսկսվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, կայացել է 18-րդ տուրի առառջին դիմակայությունը։

«Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունել է առաջատար «Փյունիկ»-ին։ Հաշիվն առաջինը բացել են հյուրերը, 10-րդ րոպեին աչքի է ընկել Արտակ Դաշյանը։ Սակայն «Շիրակ»-ը պայքարել է մինչեւ վերջ ու 90-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանին հաջողվել է հավասարեցնել հաշիվը։

Այսօր կայանալու են «Նոա»-«Վեստ Արմենիա»  եւ «Ուրարտու»-«Արարատ» հանդիպումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին