Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարի որոշիչ դիմակայությանը:
Հայաստանի հետ խաղում խորվաթները փորձելու են ապահովել իրենց մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում:
Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նշել է, որ իր սաներն առավելագույնս մոտիվացված ու կենտրոնացած են:
«Սպասվող խաղը շատ կարեւոր է մեզ համար, Լատվիայի հանդիպման համեմատ կազմում էական փոփոխություններ չեն լինի, որոշակի տակտիկական տեղաշարժեր կլինեն, քանի որ որոշ ֆուտբոլիստների գործողություններից դժգոհ եմ: Չենք մտածել, որ կհայտնվենք նման իրավիճակում, երբ միայն վերջին խաղում կորոշվի ուղեգրի ճակատագիրը: Հոկտեմբերը մեզ համար լի էր սթրեսով ու նյարդային պահերով: Բայց մենք պատրաստ ենք պայքարին, պետք է համբերատար լինենք ու մրցակցին ոչ մի շանս չտանք: Հայաստանում կայացած խաղում շատ պահեր ունեինք, բայց 2-րդ գոլն այդպես էլ չխփեցինք: Հայերի դեմ ագրեսիվ, կենտրոնացած, հավաքված ու խելացի ենք գործելու, չենք հետեւելու, թե Ուելս-Թուրքիա խաղում ինչ է կատարվում»,- խոստովանել է Դալիչը:
Մարզչի խոսքով, Խորվաթիան բոլոր հավաքականների, բայց հատկապես ոչ շատ ուժեղների թիրախում է, որոնք նրա դեմ խաղերում ցանկանում են դրսեւորել իրենց: Դալիչի խոսքով՝ Հայաստանը լավ հավաքական ունի, որը խաղաոճով տարբերվում է Լատվիայից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: