Դեկտեմբեր 06, 2023
611 դիտում

Ուգուչուկվու Իվուն վնասվածքի պատճառով բաց կթողնի Խորվաթիայի դեմ խաղը


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում վերջին հանդիպումն է անցկացնելու:

Հայ ֆուտբոլիստները Երեւանի ժամանակով 23:45-ին հյուրընկալվելու են Խորվաթիայի ընտրանուն: ՀՖՖ-ն հայտնում է, որ թիմի հետ մրցավայր չեն մեկնել Վարազդատ Հարոյանը, որը հանդիպումը բաց է թողնելու ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Ուգուչուկվու Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Հայաստանի հավաքականը D խմբում 8 միավորով 4-րդ տեղում է ու արդեն դուրս է մնացել ուղեգրի համար պայքարից: Խորվաթիան 13 միավորով 2-րդ է, Ուելսն ունի 11 միավոր, Թուրքիան արդեն ապահովել է մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին