Հուլիս 27, 2024
948 դիտում

«Փյունիկ»-ն աջակցություն է հայտնել Արցախին


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում կայացել է վերջին հանդիպումը, միմյանց դեմ մրցել են «Փյունիկ»-ն ու «Նոա»-ն:

Եղիշե Մելիքյանի սաներն առավելության են հասել նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակը Հովհաննես Հարությունյանն է: Նա 87-րդ րոպեին դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը:

Խաղից առաջ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները կրել են «Միասին՝ Արցախի հետ» գրություններով շապիկներ:

Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Փյունիկ»-ը, «Ալաշկերտ»-ը 19 միավորով 2-րդ տեղում է, իսկ եռյակը 16-ով եզրափակում է «Ուրարտու»-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին