Հուլիս 27, 2024
805 դիտում

ՌաՖայել Նադալը երազում է մի օր դառնալ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահը


Լուսանկարը` FC Real Madrid


ՌաՖայել Նադալը խոսել է իր առողջության մասին:

37-ամյա թենիսիստը վնասվածք է ստացել Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ: Դրանից հետո նա կորտ դուրս չի եկել ու շարունակում է վերականգնվել:

«Ոտքիս հետ խնդիրներ ունեմ, շատ է ցավում ու թույլ չի տալիս հանգիստ ապրել: Երբեմն սեփական տան աստիճաններով եմ դժվարանում իջնել: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ կարողանում եմ ցավը վերահսկել, բայց կարիերայում դադար եմ վերցրել գոտկային վնասվածքի պատճառով»,- Movistar-ի եթերում ասել է Նադալը:

Նա խոսել է նաեւ ապագայի հետ կապված ծրագրերից: Նադալը նշել է, որ կցանկանար մի օր դառնալ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահը, բայց հիմա, նրա կարծիքով, սիրելի ակումբն ամենալավ ղեկավարն ունի: Թենիսիստը նկատի ունի Ֆլորենտինո Պերեսին:

«Իհարկե, հավանում եմ Կիլիան Մբապեին եւ ցանկանում եմ, որ միանա մեր թիմին: Նրա կարիքը կա»,- խոստովանել է Նադալը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին