Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ինտեր»-ը միլանյան դերբիում ջախջախել է «Միլան»-ին։
Հանդիպումն ավարտվել է Սիմոնե Ինձագիի սաների 5:1 հաշվով հաղթանակով, Հենրիխ Մխիթարյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նա խփել է իր թիմի առաջին ու երրորդ գոլերը։ Աչքի են ընկել նաեւ Մարկուս Թյուրամը, 11-մետրանոցից Հաքան Չալհանօղլուն եւ Դավիդե Ֆրատեսին։ «Միլան»-ի միակ գոլի հեղինակը Ռաֆայել Լեաուն է։
«Բարի գիշեր, դերբիի հաղթողներ»,- երեկոյան հանդիպումից հետո գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ հրապարակել։

Լուսանկարը` FC Inter
«Ինտեր»-ն առաջին անգամ բոլոր մրցաշարերում 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «Միլան»-ի նկատմամբ, իսկ հանդիպումն ամենաարդյունավետն է 1974 թվականից հետո։
Թիմը վաստակել է 12 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: