Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
ՀՖՖ-ն հայտնում է, որ խաղը կկայանա Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում:
Մինչ այդ ԵՎՐՈ-2024-ի ընտրական խմբում Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելու է Լատվիային:
D խմբում Հայաստանը եւ Ուելսը վաստակել են 7-ական միավոր, իսկ առաջատարները Խորվաթիան ու Թուրքիան են, որոնք ունեն 10-ական միավոր: Հոկտեմբերի 12-ին նրանք միմյանց դեմ են մրցելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: