ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ԵՎՐՈ-2024-ի Հայաստան-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ:
Պաշտոնական կայքում ՈւԵՖԱՆ-ներկայացրել է այն կետերը, որոնց համաձայն խախտումներ են եղել:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեղադրվում է հանդիպման մեկնարկն ուշացնելու մեջ:
ՀՖՖ-ի դեմ առաջադրված մեղադրանքներն էլ հետեւյալն են՝ հասարակական անցումների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձ, ստադիոնում պայթուցիկների կիրառում եւ խաղի ուշ մեկնարկ:
Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային էլ բողոք է առաջադրվել երկրպագուների պահվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ ստադիոնում հայտնվել է Արցախի դրոշը, իսկ տրիբունաներում խորվաթ երկրպագուների ագրեսիվ պահվածքի պատճառով բախում է եղել հայերի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: