Դեկտեմբեր 01, 2023
742 դիտում

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2023 թ. լավագույն ֆուտբոլիստների ցանկը


Լուսանկարը` si.com


ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որում ընդգրկվել է 12 խաղացող:

Չեմպիոնների Լիգայի խաղարկության հաղթող «Մանչեսթեր Սիթի»-ի կազմից միանգամից 6 խաղացող կա՝ Խուլիան Ալվարեսը, Քեւին դե Բրույնեն, Իլկայ Գյունդողանը, Էրլինգ Հալանդը, Ռոդրին եւ Բեռնարդու Սիլվան:

Թեկնածուների թվում են նաեւ Մարսելո Բրոզովիչը («Ինտեր»/«Ալ Նասր»), Խվիչա Կվարացխելիան («Նապոլի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լեո Մեսսին (ՊՍԺ/«Ինտեր Մայամի»), Վիկտոր Օսիմհենը («Նապոլի»), եւ Դեքլան Ռայսը («Վեսթ Հեմ»/«Արսենալ»):

Լավագույն դարպասապահի կոչմանն էլ հավակնում են Յասին Բունուն («Սեւիլիա»/(«Ալ Հիլյալ», Մարոկկո), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Անդրե Օնանան(«Մանչեսթեր Յունայթեդ», Կամերուն) եւ Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա», Գերմանիա):

Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Չավին («Բարսելոնա»), Սիմոնե Ինձագին («Ինտեր»), Լուչանո Սպալետին («Նապոլի», Իտալիայի հավաքական) եւ Անգելոս Պոստեկոգլուն («Սելթիկ», «Տոտենհեմ») լավագույն մարզիչի թեկնածուների թվում են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին